«ՀԱՊԿ-ում Նիկոլը ճիշտ է իրեն պահում… տեսնենք՝ ում «զենքը» առաջինը կկրակի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ում Նիկոլը ճիշտ է իրեն պահում: Որքան սրի հարաբերությունները Լուկաշենկոյի հետ, այնքան Հայաստանի դերը կմեծանա և ՀԱՊԿ-ում և աշխարհում: Մամուլում պետք է քննարկել Երևանում Բելառուսի ընդդիմության ֆորում կազմակերպելու տարբերակը, թող պախանին այդ լուրը հասնի, դա իր թույլ կողմն է: Չէր խանգարի դա իրականում կազմակերպել, թեկուզ մի որևիցե ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Վատ չէր լինի, որ Հայաստանի կառավարությունը դեմոկրատրայի զարգացման համար Բելառուսի ընդդիմադիր ՀԿ-ներին գրանտներ տրամադրեր: Իրենք պոլոնեզներ, մենք` գրանտներ, տեսնենք՝ ում «զենքը» առաջինը կկրակի»:

Տեսանյութեր

Լրահոս