«Ընտրություններից հետո էլ են քայլերթեր լինելու». Նիկոլ Փաշինյան
«Երեկ պայմանավորվեցինք, որ վարչական ռեսուրսի միջազգային չափանիշները պետք է հրապարակեք, հրապարակե՞լ եք»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ լրագրողներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե լրագրողները հղում են արել ՀՀԿ-ականների հայտարարություններին, հնչած տարբեր կարծիքներին, նա այսպես արձագանքեց. «Քանի որ դուք այդ մասին հարցեր էիք տալիս, ես ասացի, որ հրապարակեք այդ չափանիշները, որ մերկապարանոց հայտարարություններ չլինեն»։
Փաշինյանն ասաց, որ ընտրություններից հետո էլ են քայլերթեր լինելու։ Նա նշեց, որ Հանրապետության հրապարակում որևէ բան նախատեսված չէ անել։