Բաժիններ՝

Էրդողանը մեկ տարում շուրջ 17․400 դոլար արժողությամբ նվերներ է ստացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեկ տարվա ընթացքում ընդհանուր 95․750 թուրքական լիրա կամ շուրջ 17․400 ԱՄՆ դոլար արժողությամբ նվերներ են տրվել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանի բյուջեյի ծրագրման հանձնաժողովի նիստի ժամանակ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սիբել Օզդեմիրի կողմից։

Վերջինս հետաքրքրվել է, թե  Հաշվիչ պալատի (Sayıştay)՝ 2017թ․ նախագահականում անցկացված ֆինանսական աուդիտի վերաբերյալ զեկույցում «նվիրատվություններ, օգնություններ, մասնավոր եկամուտներ» անվան տակ ինչ է նշված և ինչպես են այդ եկամուտները գոյացել։

Հարցմանն ի պատասխան Օքթայը մանրամասնել է, որ տվյալ պարագայում «մասնավոր եկամուտ» են համարվում տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Էրդողանին տրված նվերները։

Իսկ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հուսեյին Քաչմազը հետաքրքրվել է, թե նույն զեկույցում որպես «այլ ծախսեր»  նշված 15մլն լիրան (շուրջ 2 մլն 884․000 դոլար) ինչ նպատակով է ծախսվել։ Թուրքիայի փոխնախագահը տեղեկացրել է, որ այդ գումարը նախատեսված է Թուրքիայի նախագահականի համար կառուցվող գրադարանի՝ 1մլն 392․000 գրքերի թվայնացման աշխատանքների համար։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս