«Հակակշիռների առաջին հաղթանակը». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր:

Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՏԱՐԵԼ, ՈՉ ԹԵ ԽԱՆԳԱՐԵԼ նրանց:

Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունն պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր:

ԵԹԵ ՄՏԱՀՈԳ ԵՍ…. ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ»:

Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը…

Gepostet von Vigen Sargsyan/Վիգեն Սարգսյան am Freitag, 23. November 2018

Տեսանյութեր

Լրահոս