
Կառավարության օպտիմալացման ծրագիրը հնարավոր է Ազգային ժողով ներկայացվի փետրվար ամսին. փոխվարչապետ

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը գործադիրը, հավանաբար, Ազգային ժողով կներկայացնի փետրվար ամսին: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Կարծում եմ, որ փետրվար ամսվա ընթացքում կներկայացվի ԱԺ։ Կոնսոլիդացիոն խնդիր է քննարկվում, կառավարության կազմի վերջնական տեսքը դեռ պարզ չէ»,-ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը չբացառեց, որ կլինի 12 նախարարություն:
Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքին՝ փոխվարչապետը նշեց, որ սփյուռքի հետ կապերն ավելի ինտեգրված են լինելու: Կառավարության ողջ կազմն աշխատելու է սփյուռքի հետ: