Բաժիններ՝

Նազարբաևը հորդորել է նախարարներին Ղազախստանում կարված կոստյումներ հագնել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախարարներին կոչ է արել ընտրություն անել հօգուտ այն կոստյումների, որոնք կարված են հանրապետությունում, այլ ոչ թե արտասահմանյան արտադրողների կողմից։

«Հագուստը, ամենահասարակ հագուստը: Մեզ մոտ ամեն ինչ բերվում է արտասահմանից: Լավ, մոդայամոլ կանայք են, կան մոդայամոլ տղամարդիկ, նրանց Շանել հրամցրու եւ նման բաներ, բայց հասարակ ժողովու՞րդը: Երեկ ցուցահանդեսում երիտասարդության հանդիպմանն ինձ գերազանց կոստյումներ եւ գերազանց կոշիկներ ցուցադրեցին: Պարզապես ուշադրություն չենք դարձնում:

Ինչու՞ դրանք չզարգացնենք»,- ասել է Նազարբաեւը կառավարության ընդլայնված նիստի ընթացքում: Նա անհրաժեշտ է համարում կրել Ղազախստանում արտադրված հագուստ: «Ահա այստեղ նստածներդ, մենք բոլորս պետք է գանք հայրենական կոստյումներով, սարսափելի ոչինչ չկա»,- ասել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031