Բաժիններ՝

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հավատարիմ է Մադուրոյին՝ որպես երկրի միակ նախագահի

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական նախագահն է: Այդ մասին հունվարի 30-ին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը՝ զինծառայողների առջեւ ելույթ ունենալով զորավարժություններին նախապատրաստվելու ընթացքում։

«Այսօր մենք այստեղ նաեւ հաստատում ենք մեր հավատարմությունը հայրենիքին, մեր հեղափոխական դեմոկրատական սկզբունքներին, ինչպես նաեւ մեր Սահմանադրությանը եւ մեր նախագահին: Կա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության միայն մեկ օրինական նախագահ: Դա Նիկոլաս Մադուրո Մորոսն է՝ Բոլիվարյան զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը»,-ասել է Պադրինո Լոպեսը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հորդորել է զինծառայողներին՝ պաշտպանել Մադուրոյին երդմանը համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս