Բաժիններ՝

Անգլիայում ձնատեղման պատճառով փակվել են դպրոցները, չեղարկվել ավիաչվերթները

Անգլիայի հյուսիս-արեւմուտքում տեղացած առատ ձյունը ընդհատումներ է առաջացրել Մանչեսթրի եւ Լիվերպուլի օդանավակայանների աշխատանքում: Այդ մասին հայտնել է Sky News-ը: Այս երկու օդանավակայաններում որոշ ժամանակով ամբողջովին փակվել էին թռիչքավայրէջքային գոտիները:

Ներկայում օդանավակայանների աշխատանքը վերականգնված է, սակայն ղեկավարությունը խորհուրդ է տալիս ուղեւորներին՝ վաղօրոք ստուգել իրենց չվերթի կարգավիճակը հնարավոր ուշացումների պատճառով: «Թռիչքավայրէջքային գոտին այժմ բաց է, բայց բազմաթիվ ավիաչվերթներ հետաձգվում են»,-ասված է Լիվերպուլի օդանավակայանի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Sky News-ի հաղորդման համաձայն, Լիվերպուլում եւ Մանչեսթրում հունվարի 30-ին չեղարկված են պարապմունքներն ուսումնական հաստատությունների մեծ մասում: Շոտլանդիայում նույնպես փակվել են մի քանի տասնյակ դպրոցներ: Տեղի օդերեւութաբանական ծառայությունների կանխատեսման համաձայն, Մանչեսթրում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ ըստ Ցելսիուսի մինուս 11 աստիճան, ինչը կդառնա այս քաղաքում այս ձմռանը գրանցված ռեկորդային ցածր ցուցանիշը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031