Ռումինիայում գրիպի համաճարակ է հայտարարվել
Գրիպի համաճարակն ընդգրկել է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել: Այդ մասին երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան հայտնել է հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք արձանագրում ենք գրիպի համաճարակ, մեզ մոտ երրորդ համաճարակային շաբաթն է: Գրիպը տարածվում է ամբողջ երկրում, թեպետեւ տարբեր ինտենսիվությամբ»,-ասել է Պինտյան: Նրա ասելով՝ խոսքը այն հիմնամանրէի մասին է, որը թեթեւ եւ միջին աստիճանի ծանրության հետեւանքներ է առաջացնում: Ռումինիայի առողջապահության նախարարությունը վաղօրոք է այդ հիմնամանրԷի դեմ պատվաստանյութեր ձեռք բերել, ուստի դրանք պետք է բավականացնեն ամբողջ երկրի համար:
«Մասնագետները նշում են, որ գրիպի ինտենսիվ տարածումը կպահպանվի փետրվարին: Առողջապահության նախարարության նպատակը գրիպի ծանր դեպքերի եւ վիրուսի պատճառով մահերի բացառումն է»,-հավելել է Պինտյան:
Առողջապահության նախարարության կարգադրությամբ լրացուցիչ գնվել է պատվաստանյութերի 30 հազար չափաբաժին, որոնք կսկսեն բժշկական հաստատություններին բաժանել հունվարի 31-ին: Հունվարի սկզբից ի վեր Ռումինիայում գրիպից մահացել է 54 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: