Երևանի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա իրականացվեց՝ ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամի»։
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը չի հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակի:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ 2018 թվականի Կառավարության ծրագրում խոստումներ կային, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա Արցախի հիմնախնդրի բանակցային կողմ։
Ճապոնիայի ապագա կայսր Նարուհիտոն, որը երկու ամիս հետո գահին կփոխարինի ներկայիս միապետ Ակիհիտոյին նրա հրաժարումից հետո, առաջին անգամ Ճապոնիայի բնակիչներին կողջունի մայիսի 4-ին:
Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչության հերթական դրսևորումը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին:
Huawei Technologies-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն, որը 2018 թվականի վերջին ձերբակալվել էր Կանադայում, դատի է տվել երկրի իշխանություններին, ոստիկանությանը եւ սահմանապահներին՝ նրանց մեղադրելով ձերբակալության ժամանակ իր իրավունքները խախտելու մեջ։
168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի՝ այս նախաձեռնության հետ կապված, և այդ օրն ի վերջո ո՞ր քաղաքացու օրն է լինելու։
Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է նոր բեռնատար անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ)՝ «ANKA-2»-ի շարժիչը։ Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության («TUSAŞ») նախագծած «ANKA-2»-ի առաջին թռիչքը կիրականացվի 2019 թվականի ընթացքում։
«Լազարյան ակումբի» երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա են հրավիրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու մշտական համաժողովների նախագահները, ռուս խորհրդարանականներ, գիտնականներ և բիզնեսմեններ:
Պակիստանի իշխանությունները մարտի 4-ին վերսկսել են Samjhota Express գնացքների երթեւեկությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ:
Մարտի 4-ին Փարիզում գերեզմանատներն ու զբոսայգիները այցելության համար փակվել են սաստիկ քամու պատճառով:
«Ցավոք, կրկին տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը հերթական անգամ փորձում խաղալ մարդկանց անկեղծ զգացմունքների վրա։ Իրավիճակի հեգնանքը կայանում է նրանում, որ հենց մարտի 1-ի ողբերգության գլխավոր մեղավորներն են դարձել այդ իրադարձությունների զգայական հետևանքների հիմնական շահագործողները»։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները վերականգնելու արաբական երկրների փորձերն այն բանից հետո, երբ նա փաստորեն հաղթող դարձավ քաղաքացիական պատերազմում, հանդիպում են Միացյալ Նահանգների դիմադրությանը, որը դիմում է այդ թվում պատժամիջոցների սպառնալիքներին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսևորումներից մեկն է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը՝վարչապետի գլխավորությամբ։
Պակիստանի ավիաիշխանությունները վերստին երկարացրել են իրենց օդային տարածությունն օգտագործելու արգելքը՝ կապված հնդկա-պակիստանյան հակամարտության սրվելու հետ, այժմ այն կգործի մինչեւ մարտի 5-ի առավոտը։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը մտադիր է Պրահայում զինաթափմանը նվիրված միջազգային խորհրդաժողով նախաձեռնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի մասնակցությամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հախվերդյանին ներկայացնելը համարում եմ անիմաստ, որովհետև բոլորս գիտենք՝ նա ով է եղել և ով է հիմա, բայց չեմ կարող չանդրադառնալ Համլետ Ղուշչյանին, ով կազմակերպեց, դրդեց և օժանդակեց ազգադավ այդ «Միջոցառումը»։
Պեկինը եւ Վաշինգտոնը գտնվում են առեւտրի հարցերի շուրջը կանսուլտացիաների եզրափակիչ փուլում:
Իսրայելացի երկու ուժայիններ վերքեր են ստացել՝ ընկնելով այն ավտոմեքենայի տակ, որը պաղեստինցիները վարում էին Հորդանան գետի արեւմտյան ափին:
Ընտրությունների արդյունքներով հինգ կուսակցություն է անցել Էստոնիայի խորհրդարան, ընդդիմադիր աջ լիբերալ Ռեֆորմիստական կուսակցությունը հաղթանակ է տարել եւ ստացել 34 տեղ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև սեպ խրելու որևէ փորձ խստորեն դատապարտելի է»:
Հնդկաստանի եւ Պակիստանի զիինված ուժերը մարտի 4-ի առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը մարտի 3-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները վճռական պատասխան կտան, եթե Վենեսուելայի ղեկավարությունը ձերբակալի վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որին Վաշինգտոնը համարում է երկրի նախագահի օրինական ժամանակավոր պաշտոնակատարը։
Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան…»:
վ
News 19 WLTX հեռուստաալիքը հրապարակել է պտտահողմի ավերիչ հետեւանքների տեսագրությունն ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի Լիի օկրուգում։
Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի: Այս մասին Արցախ կատարած այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մարտի 3-ին այդ մասին Միացյալ Նահագների ղեկավարը գրել է Twitter-ի՝ իր էջում։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ եթե Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները ձերբակալեն իրեն, ապա Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը կկատարի «վերջին սխալներից մեկը»։