«Անվտանգության հարցը ցանկացած պետության կարևորագույն հարցն է, շատ ավելի կարևոր, քան՝ տնտեսական զարգացման կայունությունը, մշակույթը, որովհետև, եթե երկրում անվտանգություն չլինի, ապա ոչինչ չի լինի»:
«ԵՄ-ն այսօր պատրաստ չէ նույնիսկ վիզային ազատականացմանն այս երկրների հետ, քանի որ արդեն իսկ լուրջ խնդիրներ ի հայտ եկան երեք երկրների համար վիզային ազատականացումից, իսկ դա շատ կարևոր կետ է ԵՄ-ԱԼԳ ձևաչափում»
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
ՀՀ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանին հաճախ են տեսնում կառավարության շենքում, նրա շփումները փոխվարչապետների հետ են ու պարբերական բնույթ են կրում:
ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը` Բաքվում կայացած ասուլիսում:
Հարց է ծագում՝ նա արդյո՞ք նոր թեկնածու է, ինչպես սահմանադրական օրենքն է պահանջում, թե՞ ոչ: Եթե ոչ, ինչը ոզնուն էլ պարզ է, ապա «մրցույթը» կազմակերպվում է, որպեսզի նրան արհեստականորեն դարձնեն նոր թեկնածու, այսինքն, իբրև թե նոր «մրցույթով» առաջադրված՝ հին, բայց նոր «մրցույթի» անցկացման շնորհիվ՝ նոր:
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով, եթե նույնիսկ ՊՈԱԿ-ները լուծարելու հետ կապված «սևագիրը» չընդունվի, և այդ խոսակցությունն ընդհանրապես փակվի, ապա դա չի նշանակում, որ խնդիրը դրանով լուծվում է, քանի որ այդ խնդիրն արդեն չի լուծվում մոտ 30 տարի։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում, այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման համար:
Հայաստանի իշխանություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում եվրոպական արժեքները, և Եվրամիությունը դա բարձր է գնահատում:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել այս հարցին՝ «միջազգային օրենքի տառին համապատասխան»:
«Փորձում են դրսում ինչ-որ տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ոչ ճիշտ գործընթացներ են գնում և այլն: Ենթադրում եմ, որ պարոն վարչապետը սա կարող էր նկատի ունենալ»:
«Շառլ դե Գոլ» ֆրանսիական ատոմային ավիակիրը վերանորոգումից հետո ուղեւորվել է Միջերկրական ծովի արեւելյան շրջան՝ մասնակցելու «Իսլամական պետության» դեմ գործողություններին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձևակերպելը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած քննարկումների ժամանակ անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք ՀՀ վարչապետի խոսքով, միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը քննարկել է բազմաթիվ հարցեր՝ սկսած Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչև ընթացիկ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը:
ՀՀ իշխանություններն ապահովում են երկրի անվտանգությունը և օրակարգում չունեն «հողեր հանձնելու» թեմա: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը հայտարարել է Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ է նշանակվել Արշակ Գասպարյանը։
Եվրասիական ինտեգրացման բնագավառում նկատվող հետընթացի մասին է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 5-ին ինտեգրացիոն կառույցների մասնակցության եւ Եվրոպայի կազմակերպությունների հետ համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում։
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հիմնադրամից դրամաշնորհներ ստացած պաշտոնյաներին՝ նշեց, որ դրամաշնորհ ստացողներից, այսպես ասած` «սորոսականներից» է եղել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Գևորգ Կոստանյանը, Հայկ Բաբուխանյանը, Կարեն Բեքարյանը։
«Եթե մեզ անընդհատ հակառակորդը դնում է այնպիսի վիճակի մեջ, որ ասում է` հիմա հարձակվելու ենք, հիմա պատերազմելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, պաշտպանության նախարարը բարձրացնում է իր, հասարակության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է այն հնարավորությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է ընտրվել առանց այդ գործընթացին Հայաստանի մասնակցության:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացնում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հայկական կողմը վերահսկում է իրավիճակը: Այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում: