Վրաստանում երկրաշարժ էտեղի ունեցել: Սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 4,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Քոբուլետի շրջանի Խինո գյուղում։
«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն:
Թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում:
Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյաի սկզբում խորհրդարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրինագծերը՝ «Արհեստակցական միությունների մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկները:
Այսօր՝ մարտի 5-ին, մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը մինչ օրս չի ներկայացվել խորհրդարան։
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:
Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր չէ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:
Սպիտակ տունն ԱՄՆ-ի Կոնգրեսում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունն «ամոթալի» եւ «վիրավորական» է որակել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մարտի 4-ին հավաստել է, որ մի քանի շաբաթից Փհենյանում կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների հերթական փուլը՝ աշխատանքային մակարդակով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան:
«Իրատես» թերթը գրում է. «Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու:
Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։
Բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորապես հիասթափվեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցից, որի ընթացքում երկուստեք վիրավորում էին մեր ժողովրդի ամենահերոսական հատվածին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը նախաձեռնում է մարտի վերջից բողոքի ակցիաներ սկսել նոր իշխանության դեմ՝ «Կատարեք տված խոստումները» կարգախոսով։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բանակն այսօր հիմնական թիրախավորված կառույցն է Մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանաստեղծ Արմեն Դավթյանը, ով դեռեւս 1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, նշանակվել էր ՀՀ նախագահի ռեֆերենտ, ապա հետագայում մնացել նույն պաշտոնին Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, հետագայում՝ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո, տեղափոխվել կառավարություն եւ նշանակվել ՀՀ վարչապետի ռեֆերենտ, օրերս ազատվել է պաշտոնից եւ շուտով կնշանակվի ԱԱԾ տնօրենի խորհրդական։
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին:
«Դավիթ Սանսարյանի եւ ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուցիոն խնդիրների առկայության, այլեւ ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ-ում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք համակարգում աշխատում են ընտանյոք հանդերձ, ազգով-տակով, բազմիցս անդրադարձել ենք։ Բայց որ հայր ու որդի նույն պաշտոնը զբաղեցնեն, հազվադեպ է լինում։
«Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւել է հազիվ 10 րոպե: Ենթադրվում է` այսօր մեկնարկող նստաշրջանը եւս ամենակարճն է լինելու, եւ այսօրվա բուն նիստը կարող է տեւել ընդամենը մի քանի ժամ, որին կհաջորդեն ելույթները, իսկ վաղն էլ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում առանց կոնկրետացնելու, առանց անուններ հնչեցնելու անդրադառնում նոր Հայաստանի տրամաբանության մեջ չտեղավորվող պաշտոնյաներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, եւ շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը:
«Օրերս ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա։ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով:
«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը հետաքրքիր վերափոխումների մեջ է: Խորհրդարանական ընտրությունների շեմին իրար բզկտած, նախկին ու ներկա մեղքերը հասարակությանը ներկայացնելու պատրաստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս օրերին մերձեցման երեկոներ են կազմակերպում: «Բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Վարչապետի այս գրառումը, իհարկե, դրական է, սակայն այն հազիվ թե ցանկալի արդյունք ապահովի, քանի որ հենց երեկ Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, սոցիալական ցանցերում չէին թաքցնում իրենց հրճվանքն ու ուրախությունը։ Նրանք բոլորն իրականում ուրախանում են Նիկոլ Փաշինյանի դժբախտության վրա։
«Արցախից եկել էին մոտ 100 հոգի, նրանցից անչափ շնորհակալ եմ, դրա կազմակերպիչը եղել է «Առաջ Արցախ» կազմակերպությունը, մենք որևէ ավտոբուս չենք տրամադրել, Քարվաճառից միկրոավտոբուսով ուսանողներ են եկել, հենց այն տարածքից, որի պաշտպանության համար մենք հանդես ենք գալիս, որը մենք համարում են հայրենիքի հատված, իսկ որոշները՝ «գրավյալ տարածք»»։
«Խոսում են երկխոսությունից, ժողովրդի անունից են խոսում: Ես ձեզ պարզ հարց եմ տալիս՝ իսկ ո՞ւր է երկրորդ կողմը, ո՞ւր է … երկրորդ կողմն ո՞վ է իրենց երկխոսության դաշտում… ո՞ւր է ժողովուրդը, ո՞ւր են նրա անունից հանդես եկողները, ո՞ւր էին փորձագետները, տնտեսագետները, երբ կառավարությունն իր գործունեության 5-ամյա ծրագիր էր կազմում»: