Բաժիններ՝

Հրապարակվել է Ալաբամայում առնվազն 22 մարդու կյանք խլած պտտահողմի հետևանքների տեսագրությունը

News 19 WLTX հեռուստաալիքը հրապարակել է պտտահողմի ավերիչ հետեւանքների տեսագրությունն ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի Լիի օկրուգում։

Կադրերում երեւում են են ավերված շինություններ, վնասված ավտոմոբիլներ, մեծ քանակությամբ զանազան բեկորներ, ինչպես նաեւ բազմաթիվ տապալված եւ արմատախիլ արված ծառեր: Տեսագրության մեջ նաեւ ցուցադրված է գետին տապալված մետաղական կառուցվածքը, որը փակել Է ավոմոբիլային ճանապարհի մի մասը:

Իշխանությունների վերջին տվյալներով՝ պտտահողմի զոհ է դարձել 22 մարդ, տուժել է ավելի քան 40-ը: Պտտահողմի հետեւանքով տասը հազարից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրականության:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զորակցության խոսքեր է հայտնել Ալաբամայի նահանգում պտտահողմի հետեւանքով տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին: Ծանր եղանակային պայմանների կապակցությամբ Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ամբողջ նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս