Ճապոնիայի Նարուհիտո ապագա կայսրն առաջին անգամ երկրի բնակիչներին կողջունի մայիսի 4-ին. NHK
Ճապոնիայի ապագա կայսր Նարուհիտոն, որը երկու ամիս հետո գահին կփոխարինի ներկայիս միապետ Ակիհիտոյին նրա հրաժարումից հետո, առաջին անգամ Ճապոնիայի բնակիչներին կողջունի մայիսի 4-ին: Մարտի 4-ին այդ մասին հայտել է NHK հեռուստաալիքը:
Կայսերական տան գործերի վարչությունն սկզբում ենթադրում էր այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի վերջին: Սակայն, քանի որ ապրիլի վերջին – մայիսի սկզբին ճապոնացիները կստանան միանգամից տասը հանգստյան օր անընդմեջ, որոշում է ընդունվել այդ իրադարձությունը փոխադրել ավելի վաղ եւ բոլորի համար ավելի հարմար օր՝ գործնականում Նարուհիտոյի՝ գահ բարձրանալուց անմիջապես հետո:
Նման միջոցառումները կայսերական տանը սովորաբար անցկացվում են կայսեր ծննդյան օրը եւ Ամանորին: Ըստ ավանդույթի միապետը եւ նրա ընտանիքի անդամներն իրենց հպատակներին ողջունում են գնդականթափանց ապակով փակ պաշտգամբից՝ օրվա ընթացքում մի քանի անգամ: Կայսրին տեսնելու համար պալատ են գալիս տասնյակ հազարավոր ճապոնացիներ:
Անցյալ տարվա դեկտեմբերին Ճապոնիայի կառավարությունը հաստատել է Ակիհիտո կայսեր՝ գահից հրաժարվելու ժամկետները: Հավանության արժանացած պլանի համաձայն՝ դա տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 30-ին , իսկ հաջորդ օրը գահ կբարձրանա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: