Բաժիններ՝

Փարիզում սաստիկ քամու պատճառով փակել են գերեզմանատներն ու զբոսայգիները

Մարտի 4-ին Փարիզում գերեզմանատներն ու զբոսայգիները այցելության համար փակվել են սաստիկ քամու պատճառով: Այդ մասին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխը նախազգուշացրելէ  Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Զբոսայգիները, այգիներն ու գերեզմանատները փակված են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մետեո-France ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել էր 44 դեպարտամենտներում, այդ թվում՝ Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանում, մոլեգնող սաստիկ քամու պատճառով մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակ սահմանելու մասին:

Ինչպես նշել են օդերեւութաբանական ծառայությունում, ներքին դեպարտամենտներում քամու պոռթկումներն սպասվում են մինչեւ 110 կիլոմետր/ժամ, իսկ Ատլանտյան օվկիանոսի առափնյա դեպարտամենտներում՝ մինչեւ 130 կիլոմետր ժամ արագությամբ: Մետեո-France-ում նաեւ նշել են, որ եղանակային պայմանները կարող են ազդել օդային, ծովային եւ երկաթուղային փոխադրամիջոցների աշխատանքի վրա եւ էլեկտրականության մատակարարման ու հեռախոսակապի խափանումներ առաջացնել:

Օդերեւութաբանները երկրի բնակիչներին կոչ են արել հնարավորինս հրաժարվել ուղեւորություններից եւ տուն տեղափոխել այն բոլոր իրերը, որոնք կարող է տանել քամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս