Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Չինաստանը մոտ են առևտրի շուրջը համաձայնության հասնելուն. WS

Պեկինը եւ Վաշինգտոնը գտնվում են առեւտրի հարցերի շուրջը կանսուլտացիաների եզրափակիչ փուլում: Վերջնական համաձայնության հասնելու մասին կարող է հայտարարվել արդեն մարտ ամսվա վերջին: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ Պեկինն «առաջարկում էիջեցնել ամերիկյան գյուղատնտեսական եւ քիմիական, ինչպես նաեւ ավտոմոբիլային արդյունաբերության արտադրանքի մաքսերը եւ այլ սահմանափակումներ»: Վաշինգտոնն, իր հերթին, քննարկում է առեւտրական սահմանափակումների «մեծ մասի, եթե ոչ բոլորի» վերացման հնարավորությունը, որոնք անցյալ տարի սահմանվել են Չինաստանից ստացվող ապրանքների նկատմամբ:

Հրապարակման մեջ նշված է, որ կողմերի միջեւ համաձայնությունը «կոնկրետ ձեւ է ընդունում», թեեւ առայժմ նաեւ մնում են որոշ վիճելի հարցեր: Ինչպես սպասվում է, համաձայնության հասնելու մասին կարող է հայտարարվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ, որը, հավանաբար, կկայանա մարտի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031