Բաժիններ՝

Հնդկաստանը և Պակիստանը փոխադարձ հարվածներ են հասցրել Քաշմիրում

Հնդկաստանի եւ Պակիստանի զիինված ուժերը մարտի 4-ի առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեվենդեր Անանդը:

«Այսօր առավոտյան ժամը մոտավորապես 3-ին պակիստանյան բանակն առանց պատճառի խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Ակնուրի գոտին: Մեր զինվորականները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը դադարել է ժամը մոտավորապես 06:30-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին)»,- ճշտել է նա: Հնարավոր զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում: Վերահսկողության գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր կրթական հաստատություները փակ են մնում:

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում Է Պակիստանում:

Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս