Բաժիններ՝

Չեխիան Պրահայում զինաթափման խորհրդաժողով է նախաձեռնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ղեկավարների մասնակցությամբ

Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը մտադիր է Պրահայում զինաթափմանը նվիրված միջազգային խորհրդաժողով նախաձեռնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի մասնակցությամբ: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Պրահայում հրատարակվող Mlada fronta Dnes թերթը:

«Մենք կարող ենք Պրահան առաջարկել որպես նման հանդիպման անցկացման վայր,-հրատարակությունը մեջբերել է Պետրժիչեկի խոսքը:-Պրահան ունի համապատասխան ավանդույթը: Այստեղ 2010 թվականին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի կողմից ստորագրվեց Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կր՝ատման մասին պայմանագիրը (ՌՀՍ-3):

Կարծում եմ, որ Պրահան կարող է դառնալ այն վայրը, որտեղ այնքան սկզբունքային քայլ կարվի գլոբալ զինաթափման բնագավառում»: Ինչպես գրում է հրատարակությունը, Պետրժիչեկը փետրվարի վերջին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում իր նախաձեռնության մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին եւ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին:

Նախարարը նրանց հետ անվտանգության հարցերը քննարկել է Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները կասեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունների լույսով: Պետրժիչեկը ամերիկյան կողմին իրազեկել է, որ շահագրգռված է զանգվածային ոչնչացման զենքի ու դրա կրողների քանակը նվազեցնելուն ուղղված միջազգային մեխանիզմների պահպանմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս