Բաժիններ՝

Իսրայելում դադարեցվել է «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը

Իսրայելում դադարեցվել է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի տոմսերի վաճառքը դրանց իրացման հետ կապված չարաշահումների պատճառով: Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը:

«Իսրայելում դադարեցված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի տոմսերի վաճառքը, որի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մասերն այս տարվա մայիսի 14-ից 18-ը տեղի են ունենալու Թել Ավիվում: Տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցնելու որոշումն ընդունել է Kan Հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու է մրցույթի անցկացման համար:

Պատճառն այն է, որ տոմսերը վաճառելիս լավագույն տեղերը բաժին են հասել մշակութային ու մարզական ընտրախավի ներկայացուցիչների, ինչը առաջացրել է կարգավորող մարմինների կասկածները»,- նշել է հեռուստաալիքը:

Տոմսերի վաճառքը «Եվրատեսիլ» մասնագիտացված կայքում սկսվել է փետրվարի 28-ի երեկոյան: «Մեկ ժամ անց մրցույթի եզրափակիչի բոլոր տոմսերը վաճառված էին: Ընդ որում Եվրոպայից, Ամերիկայից եւ Ավստրալիայից մրցույթին ներկա լինել ցանկացողներից շատերը գանգատվել են կայքին հասանելի լինելու խնդրից»,- նշում է Իններորդ ալիքը: Նրա տվյալներով՝ դրանից շատ չանցած սացիալական ցանցերում առաջարկություններ են հայտնվել կազմակերպիչների կողմից սահմանված գները 2,5 անգամ գերազանցող գներով տոմսերի վաճառքի մասին:

Իսրայելի ներքին գործերի նախարար Գիլադ Էրդանը կարգադրել է իրավապահ մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել սպեկուլյանտների դեմ: Նա ասել է, որ խոսքը «այլանդակ ու անօրինական երեւույթի մասին է, որը մթագնեցնում է տոնական ու ուրախալի իրադարձությունը եւ վնասում երկրի միջազգային իմիջին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս