Բաժիններ՝

Գուայդոն հայտարարել է, որ իրեն ձերբակալելը կդառնա Վենեսուելայի իշխանությունների «վերջին սխալը»

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ եթե Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները ձերբակալեն իրեն, ապա Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը կկատարի «վերջին սխալներից մեկը»։

«Եթե ռեժիմը համարձակվի բռնել ինձ, դա կլինի նրա վերջին սխալներից մեկը»,- ասել է Գուայդոն, որի ելույթը հեռարձակվել է Periscope հավելվածում: Հետեւանքների թվում Գուայդոն նշել է «բնակչության մոբիլիզացումը»: «Նաեւ մեր միջազգային դաշնակիցները հստակ հրահանգներ ունեն այդ դեպքի համար»,- ընդգծել նա:

Քաղաքական գործիչը հավելել է, որ Վենեսուելա կվերադառնա երկուշաբթի՝ մարտի 4-ին: Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը Գուայդոյին արգելել էր մեկնել երկրից, սակայն նրան հաջողվել էր փախչել:

Փետրվարի 22-ին նա ժամանել է Կուկուտա սահմանամերձ կոլումբիական քաղաք, որտեղ գտնվում է Վենեսուելայի բնակիչների համար հումանիտար օգնության բաշխման կենտրոնը: Շաբաթվա ընթացքում Գուայդոն այցելել է Կոլումբիա, Բրազիլիա, Պարագվայ, Արգենտինա եւ Էկվադոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս