Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու:
Ֆրանսիայում անցած տարվա նոյեմբերի 17-ից սկսած շաբաթ օրերը խաղաղ չեն անցնում: Շարժումը, որը հայտնի դարձավ «Դեղին բաճկոնավորներ» անվամբ, դեռ չի դադարել՝ չնայած իշխանությունների կողմից արված մի շարք փոխզիջումների:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Հովհաննիսյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին՝ երեք տարի ժամկետով:
«Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որ բանակցությունների վիժեցման կամ տորպեդավորման մեղքը կփորձեն գցել Հայաստանի վրա»:
Եվրամիությունը հաջորդ շաբաթ պաշտոնապես կհաստատի Կերչի նեղուցի միջադեպի համար ութ ռուսաստանցիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման որոշումը, որը դեսպանների մակարդակով ընդունվել է փետրվարի 20-ին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, թե այդ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն, իրականությանը չեն համապատասխանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գրանցած ձեռքբերումներն իր անձնականը չի համարում: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Փաշինյանը դրանք համարել է հայ ժողովրդինը:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին եւ ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը:
10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում հարցազրույց տալով ռուսական ՏԱՍՍ-ին, մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:
«Մեզ համար շատ կարևոր է վստահելի գործընկեր լինելը: Մենք վստահելի գործընկեր կլինենք բոլոր նրանց համար, ում ինքներս ենք վստահելի գործընկեր համարում: Այս հարցում որևէ տարակուսանք լինել չի կարող: Իսկ ովքեր վստահելի չեն, մենք պետք է գնահատենք` արդյոք պե՞տք է նրանց մեզ գործընկեր համարենք»,- նշել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 5-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրված է ընդամենը 2 հարց, երկուսն էլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ»:
Պակիստանի օդային տարածությունը առեւտրային թռիչքների համար փակ կլինի մինչեւ մարտի 7-ը:
Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հայտարարել է, որ լարվածության թուլացման միտում է նկատում Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում:
Բաքվի Նարիմանովի շրջանում փախստականներով բնակեցված հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվող հայկական «Լույս» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հյուրը եղել է մեջլիսի նախկին նախագահ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը:
Ս.Բագրատյանի կարծիքով՝ Իրանի հանդեպ միջազգային սանկցիաները չեն խանգարի նման նախագծին, որովհետև պատժամիջոցներն ուղղված են զենքի դեմ, միջուկային զենքի ստեղծման դեմ:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին նշանակված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Փոքրիկ դրվագ Բրյուսելում կայացած Փաշինյան-Յունկեր բանակցություններին հաջորդած Փաշինյան-Յոհաննես Հան հարցուպատասխանից.
Աֆղանստանում առնվազն 16 մարդ է զոհվել շինարարական ընկերության գրասենյակի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ինը հոգի վիրավորվել է:
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում, որն ավելի վաղ զբաղեցնում էր Ուես Միթչելը, նշանակվել էՖիլիպ Ռիքերը:
Մոսկվայում տեղի է ունեցել կոնֆերանս, որի ընթացքում ռուս, թուրք և ադրբեջանցի փորձագետները քննարկել են Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության հարցը տարբեր ոլորտներում։
Մեծ Բրիտանիան չեղյալ կհայտարարի ներմուծվող ապրանքների վրա դրվող բոլոր առեւտրական մաքսերի 80 – 90 տոկոսն առանց համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը մարտի 6-ին գրավով ազատ կարձակվի բանտից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալու է Հիլարի Քլինթոնի պակասը 2020 թվականի նախագահական ընտրություններում։
Վենեսուելայի անձանց ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սահմանել է 2015 թվականին, ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությունը փորձում է արդարացնել հանրապետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը տապալելու փորձերը:
Ամերիկացի երկու սենատորներ՝ Ռենդ Փոլը եւ Թոմ Յուդալը, առաջարկել են նոր օրինագիծ, որն ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել հաղթանակը Աֆղանստանում եւ ավարտել պատմության մեջ ամենաերկարատեւ ռազմարշավը:
Աժ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները:
Մարտի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտք է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։