Իսրայելացի երկու զինվորականներ են վիրավորվել պաղեստինցիների գրոհից հետո
Իսրայելացի երկու ուժայիններ վերքեր են ստացել՝ ընկնելով այն ավտոմեքենայի տակ, որը պաղեստինցիները վարում էին Հորդանան գետի արեւմտյան ափին: Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:
Զինվորականները գտնում են, որ վրաերթը կանխամտածված բնույթ է կրել. այն որակում են որպես ահաբեկչական գործողություն եւ ասում, որ հարձակվողներին վնասազերծել են պատասխան կրակով:
«Անցած գիշեր Իսրայելի պաշտպանության բանակի սպան ծանր վիրավորում է ստացել, սահմանապահ ոստիկանության մարտիկը թեթեւ վերք է ստացել Ռամալլահ քաղաքից հյուսիս-արեւմուտ ընկած Քաֆր-Նիիմա գյուղում ավտոմոբիլային խոյահարվածի հետեւանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ զինվորականները հայտնել են, որ «վնասազերծել են» երկու պաղեստինցիների, որոնք գտնվում էին ավտոմեքենայում, եւ «թեթեւ վիրավորել» երրորդին այն բանից հետո, երբ նրանք մի խումբ ուժայինների են խոյահարել ճամփեզրին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: