«Կա ընթացակարգ, որի համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացնում ԱԺ նախագահին, այնուհետև դա դրվում է շրջանառության մեջ՝ ուղղորդելով գլխադասային հանձնաժողովին։ Գործընթացն այժմ տեղի է ունենում, նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Չեմ կարող ասել, թե ինչ ենք քննարկելու, որովհետև սահմանված օրակարգ չկա։ Ես չեմ կարող բարձրաձայնել, թե ինչ հարցեր կհնչեցվեն իմ կողմից, այդ թվում՝ թե ինչու երկու ուժային կառույցների ղեկավարները հրաժարական տվեցին։ Վարչության նիստի օրակարգը կներկայացնի վարողը և ըստ այդմ էլ կերևա, թե ինչ ենք քննարկելու»,- նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Quantum of the Seas հսկայական կրուիզային նավը, որի վրա հինգ հազար զբոսաշրջիկներ են գտնվում Չինաստանից, խարիսխ է ձգել Վլադիվոստոկում:
Ցանկացած պետության համար կարևոր է ներքին և արտաքին անվտանգության ապահովումն ու կայունությունը, հենց նման պայմաններում կարելի է խոսել զարգացող տնտեսության և իրավական հասարակություն ստեղծելու գաղափարի մասին։ Եթե պետության ներսում առկա են մշտական փոփոխություններ ու սթրեսային տարբեր տիպի կատակլիզմներ, դրանք վկայում են իշխանությունների և պետական ողջ կառավարման համակարգում առկա տեղապտույտի, կամ, որ նույնն է՝ քաղաքական վակուումի մասին։
«Տվյալ դեպքում հրատապ է, որպեսզի երկրի վարչապետն իր հախուռն գործելաոճի հետևանքով չստեղծի այնպիսի անկայուն իրավիճակ, որից թշնամին օգտվելու հնարավորություն ստանա։ Այսինքն, որպեսզի հակառակորդի երրորդ ագրեսիան կանխվի, Զինված ուժերի մարտունակությունն ամրապնդելը բավարար չէ»։
Օրակարգում նաև հրաժարական տված ոստիկանապետին և ԱԱԾ ղեկավարին փոխարինելու հարցերն են:
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործաններից մեկում սեպտեմբերի 18-ին, առավոտյան 11-ի սահմաններում հրդեհ է բռնկվել և կարճ ժամանակ անց պայթյուն որոտացել:
Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը:
ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:
Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել Հայաստանի պատմության այս կարևորագույն շրջանում մեր պետությանը ծառայելու հնարավորություն ընձեռելու համար, վստահության և ընհանուր առաքելությանը ծառայելու ներառման համար»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական կնշանակի Ռոբերտ Օ՛Բրայենին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
Վալերի Օսիպյանը հեռացել է, քանի որ հրաժարվել է ուժային գործողություններ կատարելուց: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ համահիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ հղում անելով իր հավաստի տեղեկություններին: Նա հրապարակավ Վ. Օսիպյանին հրավիրեց սուրճ խմելու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջաբերական է հրապարակել, որով հանձնարարել է համապատասխան մարմիններին թափ հաղորդել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Բնական է հարցն այն մասին, թե ո՞վ է լինելու վաղվա իշխանությունը։ Ընդ որում, կարծում եմ՝ մեթոդներն անգամ էական չեն այս դեպքում՝ տվեք իրական ընդդիմադիր լիդեր, և կարելի է հնարել 40 համեմատաբար սահմանադրական ձևեր նրանց իշխանության բերելու համար՝ շատ ավելի սահմանադրական, քան Քոչարյանին կալանքի տակ պահելու մարմաջն է, կամ ՍԴ-ի դեմ արշավանքը։
Առնվազն 26 երեխա եւ երկու ուսուցիչ են զոհվել Լիբերիայի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով:
«Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամաբ անարդար վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս «դուխով» լինելու: Չկա նման բան»
Մեծ Բրիտանիան կարող է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն Իռլանդիայի սահմանին եւ, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության դեպքում կատարի ֆինանսական պարտավորությունները Եվրամիության հանդեպ:
«Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը BREXIT-ի մեջ գտնվող, այս պահին հոկտեմբերի 31-ին ԵՄ-ն լքող Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցեր»։
Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն անհնարին են Իրանի վրա գործադրվող ճնշման պայմաններում, որն ԱՄՆ-ն ուժեղացնում է իր մեղադրանքներով:
Կան միջպետական հարաբերությունների չափանիշներ, ըստ որոնց՝ անկախ եղբայրական պետության՝ Արցախի հանրապետության ղեկավարին չի կարող հարցաքննել այլ անկախ պետության որևէ մարմին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ քննարկել է թագավորության նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի կապակցությամբ ստեղծված իրադրությունը:
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաներ եւ տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորում ստեղծելու գործում:
«Դիմում եմ վերլուծաբաններին, լուրջ փորձագետներին, քաղաքական, պառլամենտական ուժերին, որ փոքր-ինչ բարձր գնահատեն պատմական հաղթանակն Արցախյան պատերազմում: Չի կարելի թողնել Ադրբեջանի մեղսավորությունն ու այսօր գործընթաց սկսել արցախյան կամ հայաստանյան վերնախավի նկատմամբ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի շուրջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Վալերի Օսիպյան այսօր հրաժեշտ է տվել ոստիկաններին:
Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:
«Ես կարծում եմ՝ երազելը շատ լավ է»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալից հետո որոշել է ժամանակավորապես չօգտվել դատապարտյալների համաներման իր իրավունքից։
Կնեսետի ընտրություններում քվեաթերթիկների 60,28 տոկոսի տվյալների մշակման արդյունքներով վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ընթանում է երկրորդ տեղում՝ ձայների 25,68 տոկոսով, իսկ ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավանն»՝ առաջին տեղում՝ 26,34 տոկոսով: