Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համատեղ տիեզերակայան շահագործել

Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը: Այս մասին հայտնում է թուրքական «Ենի աքիտ» լրատվամիջոցը:

«Եթե Թուրքիան ցանկանա սեփական հրթիռային տեխնոլոգիաները զարգացնել, մենք պատրաստ ենք աջակցել նրան: Իսկ «Բայկոնուր» տիեզերակայանի համատեղ շահագործումը Թուրքիայի համար լավ հնարավորություն կլինի»,- հայտնել է Ռոգոզինը:

Ռոգոզինը Էրդողանին նաև առաջարկել է թուրք տիեզերագնաց ուղարկել տիեզերք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30