
Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: