«Կա՛նգ առեք, չի կարելի, արդեն հատում եք կարմիր գծերը». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրաժարականների և պաշտոնանկությունների աղմուկի մեջ աննկատ մնաց մի հույժ կարևոր իրադարձություն. Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Մի խնդրանք/հորդոր/պահանջ. կա՛նգ առեք, չի կարելի, արդեն հատում եք կարմիր գծեր, որոնք կենսական անվտանգային նշանակություն ունեն ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգության համար։
Հուշեմ.
Կան միջպետական հարաբերությունների չափանիշներ, ըստ որոնց՝ անկախ եղբայրական պետության՝ Արցախի հանրապետության ղեկավարին չի կարող հարցաքննել այլ անկախ պետության որևէ մարմին:
Անհաժեշտության դեպքում այլ պետության ներկայացուցիչները՝ բարի կամոք և պայմանավորվածության հիման վրա կարող են հայցել այցելութուն եղբայրական անկախ պետության ղեկավարի մոտ՝ մտերմիկ զրույցի։
ՍԹԱՓՎԵՔ ! ! !»:
Հրաժարականների և պաշտոնանկությունների աղմուկի մեջ աննկատ մնաց մի հույժ կարևոր իրադարձություն. մարտի 1-ի գործով…
Gepostet von Artur Ghazinyan am Mittwoch, 18. September 2019