
«Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում ճիշտ, թե սխալ, ինչ էլ անի, միևնույն է՝ մենակ չի մնալու»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամաբ անարդար վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս «դուխով» լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում ճիշտ, թե սխալ, ինչ էլ անի, միևնույն է մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես, ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում:
Հ.Գ. Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների»:
Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում…
Gepostet von Artak Zakaryan am Mittwoch, 18. September 2019