«Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը: Այն հրապարակվել է, և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ցանկացած անձ, ով էս քայլին տալիս է որևէ որակում՝ չտեսնելով այն հիմքերը, որով «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնելու է որոշման նախագիծ՝ դիմելու ՍԴ, դա ժամանակավրեպ, ուստի և՝ ոչ վստահելի դիրքորոշում է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
«Հասկանում եմ, որ իրենց և շատերի համար իսկապես սա հասկանալը դժվար է։ Եթե փախնելու լինեի, ապա այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին։ Մարդու կենսագրությունը շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որոնք նա կարող է անել։ Սա՝ ուղղակի, պարզապես չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ»,- նշեց նախկին նախագահը։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից և կոշտ հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։
Այս տարեսկզբին՝ ամանորյա տոներից անմիջապես հետո, լուր տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել՝ ձերբակալվել է Գոռ Հակոբյանը, ով ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի հետ միասին և նրա «աջ թևն» էր համարվում։
Ֆրանսիացի ոստիկանները սեպտեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել երկրի հյուսիսի Գրանդ Սենտ քաղաքի (Նորի դեպարտամենտ) ծայրամասում անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցմանը:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջէ մտել «5 աստղի» շարժման» հետ:
Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը:
«Մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է, որով նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ իրենք սկսում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրապարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը։ Դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկվանից մոնիտորինգի է ենթարկել հայկական մամուլը և ուշագրավ հրապարակումներ հայտնաբերել իրենց ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրինագծի շուրջ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Է.Մարուքյանը նշեց, որ գրում են, թե «ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ պետ», մինչդեռ, ըստ նախագծի, ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել պատգամավորի չափանիշերին համապատասխանող անձը։
Այս պահին դատարանը հրապարակում է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վաղը դռնփակ հանդիպում է լինելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պատգամավորների հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ անց կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը։
Արմեն Աշոտյանն իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ նաև Իջևանի քաղաքապետի խնդրին, ով վարչապետի ընկերն է, ու նրա տված բացատրություններին այդ թեմայով, խոսեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ այդտեղ աշխարհաքաղաքական մեծ գործոն կա։
«Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում՝ Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ և այսօր պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները և նախանշենք առաջիկա մեր անելիքները»:
Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 24, տուժել՝ 31 մարդ:
Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարեւայի տունը:
Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չի բացառել, որ կարող է մասնակցել Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Լարված իրավիճակ՝ Շենգավիթի դատարանի դիմաց. ոստիկանությունը ուժեր է կուտակում դատարանի մոտ
«Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել: Ես ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել՝ որպես դատարանի նկատմամբ ճնշում: Թողնենք, թող դատարանը որոշի, որովհետև այնտեղ սպառիչ թվարկված են, թե որ դեպքերում»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները:
«Այդ 100 կետերում «կ»-ն մեջն է՝ կանենք, կմշակենք, մի դերասանի թատրոն էր, խաղաց։ Հիմա՝ իր մտքի գոհարներից մեկի մասին։ Հարց ուղղեցին վարչապետին՝ ի վերջո, ովքե՞ր են Ամուլսարի տերերը, ո՞ւմ ձեռքի տակ է։ Նայողին կարգել են նախագահ՝ Արմենին Սարգսյան։ Հրանտ Բագրատյանն ասում է իրեն՝ դու այնտեղ «փայ» ունես, թող վեր կենա, հերքի, արդարության պաշտպանն էլ համայն աշխարհի, որ կոռուպցիայի դեմ պայքար ա տանում, լրջացավ, ասաց՝ գիտե՞ք, սեփականատերերը շատ են, անընդհատ փոխվում են, արժեթղթերն առնում են, հո դու ամնեզիա չունե՞ս լրջագույն»։
Նա շեշտեց՝ կա իշխանությունների և գործառույթների բաժանում, մանրամասներն իրեն՝ որպես պատգամավորի հետաքրքիր չեն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները: