Բաժիններ՝

5000 զբոսաշրջիկներով վիթխարի նավը խարիսխ է ձգել Վլադիվոստոկի նավահանգստում

Quantum of the Seas հսկայական կրուիզային նավը, որի վրա հինգ հազար զբոսաշրջիկներ են գտնվում Չինաստանից, խարիսխ է ձգել Վլադիվոստոկում: Այդ մասին հայտնել է քաղաքի ծովային կայարանը:

«Շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին Տյանզինում, որտեղից զբոսաշրջիկներն ուղեւորվել են դեպի Ճապոնիայի ափեր՝ Ֆուկուոկա եւ Սակաիմինատո նավահանգիստներ, Վլադիվոստոկ հասնելուց հետո շրջագայությունը կավարտվի սեպտեմբերի 21-ին Տյանզինում»,-ասված է Instagram-ում զետեղված ծովային կայարանի հաղորդագրության մեջ:

Նավամատույցում տեղի է ունեցել նավի ուղեւորներին եւ անձնակազմին ողջունելու հանդիսավոր արարողություն: Quantum of the Seas-ը կառուցվել է Գերմանիայի Meyer Werft նավաշինարանում եւ ջրարկվել է 2014 թվականին: Գրանցման նավահանգիստը Նասաուն է (Բահմայան կղզիներ): Նավի երկարությունը 348 մետր է, լայնությունը՝ 41 մետր: Նավի վրա 16 տախտակամած է, դրանցից 14-ը նախատեսված է ուղեւորների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս