
«Երազելը շատ լավ է». Դավիթ Տոնոյանի պատասխանը՝ Զաքիր Հասանովին

«Ես կարծում եմ՝ երազելը շատ լավ է»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Իմ հայտարարություններից հետո այլևս հայտարարելու բան չունեմ՝ կապված մեր զինված ուժերի կիրառման և մեր մտադրությունների հետ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ Հասանովի այս ագրեսիվ հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի: «Երևի՝ ոգևորվել է»,- պարզաբանեց Դավիթ Տոնոյանը: