Բաժիններ՝

Իրանի նախագահն անհնարին է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները ճնշման պայմաններում

Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն անհնարին են Իրանի վրա գործադրվող ճնշման պայմաններում, որն ԱՄՆ-ն ուժեղացնում է իր մեղադրանքներով: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին: «Ամերիկյան իշխանություններին ես հայտարարում եմ, որ առավելագույն ճնշման պայմաններում հնարավոր չէ բանակցություններ վարել: Եթե դուք իրապես բանակցություններ եք ցանկանում, ապա պետք է դադարեցնեք այդ ամբողջ ճնշումը»,- Ռուհանիի խոսքը մեջբերված է նրա կայքում: Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն իր անհիմն մեղադրանքներով ձգտում է «առավելագույն ճնշում» գործադրել Թեհրանի վրա: Ռուհանին նաեւ նշել է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման էֆեկտը հասել է իր բարձրակետին եւ այժմ նվազում է: «Իհարկե, այդ ճնշումը բացասական ազդեցություն ունեցել է մարդկանց կյանքի վրա, բայց այն հասել է իր բարձրակետին եւ այժմ անկում է ապրում»,- ասել է նա: Նա արձանագրել է, որ «վերջին ամիսների ընթացքում դիտվում է երկրի տնտեսական ցուցանիշների բարելավում»:

«Դա չի նշանակում, որ բնակչության բոլոր խնդիրները լուծված են, բայց պետությունը եւ նրա ներկայացուցիչները ի վիճակի են (երկիրը) տանել իրադրության նորմալացման ուղղությամբ»,- հավելել է Ռուհանին: Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը: «Իրանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ ոչ մի մակարդակով բանակցություններ չեն լինի: Նման շփումները կնշանակեն Իրանի վրա ճնշման ամերիկյան քաղաքականության հաջողությունը»,- ասել է այաթոլլան: Իր հերթին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ երկրի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս