Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման էֆեկտը հասել է իր բարձրակետին եւ այժմ նվազում է:
«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:
«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ) պաշտոնական պարզաբանում է փոխանցել «168 Ժամին» և հրապարակել պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը (ՊՆ) դատի չեն տվել:
«Եթե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ ինչպես հավասար կողմ, ապա հասկանալի չէ «Միացում» տեսլականը, որը հնչեցվում է Ստեփանակերտում: Եթե միացում է՝ ապա Հայաստանը կա ու կա, ի՞նչ երրորդ կողմի մասին է խոսքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է»:
Թեհրանը Շվեյցարիայի միջոցով Վաշինգտոնին փոխանցված ուղերձում վերստին հերքել է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհին եւ հայտարարել, որ պատասխան կտա երկրի դեմ ցանկացած գործողությանը։
Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 17 մարդ է զոհվել կայծակի հարվածներից տեղատարափ անձրեւների ժամանակ:
«Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում և ինձ հետ չի համաձայնեցնում»,- այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ի պատասխան հարցի, թե ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի թեկնածուներն ովքե՞ր են:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, առանց այդ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ վավերացված համաձայնագրի, պահպանվում է, չնայած երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներին:
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վստահելի հարաբերությունների հիման վրա այդ հավասարակշռությունը թույլ էր տալիս զսպել մեր հարևանների ագրեսիան, շփման գծում երաշխավորել խաղաղություն և հանգստություն, սահմանափակել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ և այլն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել.
Դատարանների անկախության և անաչառության հասնելու ձգտումը եղել է բոլոր ժամանակների երազանք, որը, սակայն, ոչ մի պետության չի հաջողվել հասնել։
Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նման միջնորդություն նրան ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բեւեռացումը։
Երեկ 168.am-ում հրապարակված «Վալերիյ Օսիպյանի՝ տարեսկզբին աշխատանքից սկանդալով ազատված օգնականը կրկին աշխատում է ոստիկանությունում» վերտառությամբ հրապարակումից ապահովման վարչության ավագ տեսուչ Գոռ Հակոբյանն ու ներկայացրեց իրադարձությունների ընթացքի իր տարբերակը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Թեհրանն իբր հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը:
Ընդհանրապես Անվտանգության խորհրդի նիստերը անցկացվում են համաձայն օրակարգի, որը որոշված է լինում նախապես: Նման հարց ԱԽ նիստում չի քննարկվել, իսկ տեղեկատվական «արտահոսքի» մասին նմանատիպ տեղեկությունները հարկ է համարել ցածրակարգ դեղին մամուլի շահարկումներ: Ավելին` ԱԽ նիստից արտահոսք չի կարող լինել:
Երեկ համացանցում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ՝ իբր ուղարկված Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում:
«Եթե մարդը դուրս է գալիս և այդպես կոշտ, բայց զուսպ գնահատական է տալիս, նշանակում է՝ ինքն իր վրա վստահ է, որ դժվար կլինի իրեն որոշակի փաստերով ստիպել, որ հրաժարվի քաղաքական հայտ ներկայացնել»:
«Որոշակիորեն հայտնի են հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովի աշխատանքն այս պահին արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ ինքը դեռ չի հրավիրվել հանձնաժողովի նիստի:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույյցում անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին՝ ասաց. «Լուրերն արդարացված չեն»: