«Հիմա կտեսնեք՝ ինչ է նշանակում Սերժի վախտն ու Նիկոլի վախտը». Նարեկ Սամսոնյան

Վալերի Օսիպյանը հեռացել է, քանի որ հրաժարվել է ուժային գործողություններ կատարելուց: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ համահիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ հղում անելով իր հավաստի տեղեկություններին: Նա հրապարակավ Վ. Օսիպյանին հրավիրեց  սուրճ խմելու:

«Շնորհավորում եմ Վալերի Օսիպյանին, ինչպես Արթուր Վանեցյանի դեպքում, իր դեպքում էլ սա լավագույն որոշումն էր: Վալերի Օսիպյանը պետք է հրաժարական ներկայացներ հենց այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սասնա ծռերի» հետ:
Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով՝ Վալերի Օսպիյանը հեռացել է ուժային գործողություններից հրաժարվելու պատճառով: Նիկոլ Փաշինյանը, ըստ տրամաբանության, հիմա պետք է սկսի առավել ավտորիտարացնել, բռնապետականի տանել իշխանությունը: Բոլոր առկա ուղղություններով՝ սկսած Ամուլսարից, սկսվելու են ուժային գործողություններ: Հիմա կտեսնեք՝ ինչ է նշանակում Սերժի վախտն ու Նիկոլի վախտը: Վալերի Օսիպյանը պետք է հեռանար այն ժամանակ, երբ իրեն ստորացրած տեռորիստներին հանդիպեց վարչապետը: Ամոթ չէ տեռորիստներից ստորացվելը, ամոթ է նրանց ներելը, հուսով եմ՝ իր ներսում պարոն Օսիպյանը չի ներել այդ ստորացումը: Սա արժանավոր հեռացում էր, եթե, իհարկե, «Սասնա ծռերի» պահանջով չի հեռացել:

Նախկին ոստիկանապետին հրավիրում եմ սուրճ խմելու մեր գրասենյակում կամ սրճարանում, բայց այնպիսի տեղ, որ չկարողանան գաղտնալսել մեզ: Ցանկանում եմ մի քանի կարևոր հարց քննարկել: Լսել եմ՝ պատրաստվում եք մեկնել Ռուսաստան, մի՛ մեկնեք, Դուք շատ լավ գործ կարող եք անել: Դուք կարող եք սկսել շատ լուրջ սպայական արշավ՝ ընդդեմ տեռորիզմի, և պաշտպանել տեռորիզմից տուժած ձեր ընկերներին և քաղաքացիներին: Ուզում եմ նաև Ձեզ ներկայացնել, թե ինչպես կարող ենք Ձեզ ստորացրած ահաբեկիչներին ստորացնենք քաղաքական առումով: Նրանք պետք է պատասխան տան դրա համար»:

-Ոստիկանապետի հրաժարականի մասին-Վալերիյ Օսիպյանին հրավիրում եմ սուրճ խմելու -Մի քանի հարակից թեմաներ…

Gepostet von Narek Samsonyan am Mittwoch, 18. September 2019

Տեսանյութեր

Լրահոս