«Նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ». Մակունցը՝ ԱԺ նախագահի հայտարարության մասին
«Կա ընթացակարգ, որի համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացնում ԱԺ նախագահին, այնուհետև դա դրվում է շրջանառության մեջ՝ ուղղորդելով գլխադասային հանձնաժողովին։ Գործընթացն այժմ տեղի է ունենում, նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ կներկայացնի ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ընթացակարգ։
Զվարթ Խաչատրյան