Բաժիններ՝

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը

Մեծ Բրիտանիան կարող է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն Իռլանդիայի սահմանին եւ, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության դեպքում կատարի ֆինանսական պարտավորությունները Եվրամիության հանդեպ: Այս մասին ասված է այն բանաձեւում, որին սեպտեմբերի 18-ին հավանություն է տրվել Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:

Այս փաստաթուղթը կոչված է ընդգծելու Եվրամիության դիրքորոշումը հանգուցային հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն՝ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում: Դրա ընդունման օգտին արտահայտվել է 544 պատգամավոր, դեմ՝ 126-ը, եւս 38-ը ձեռնպահ են մնացել: «Եվրախորհրդարանը կպաշտպանի ժամկետների երկարաձգումը, որոնք կանխապայման են դրված Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածում, եթե պատճառներ եւ նպատակ լինեն դրա համար, մասնավորապես, (ցանկություն) խուսափել առանց գործարքի Brexit-ից, անցկացնել խորհրդարանական ընտրություններ կամ հանրաքվե, հրաժարվել 50-րդ հոդվածի կիրառումից կամ համաձայնագիր կնքել դուրս գալու պայմանների վերաբերյալ»,- հայտարարել են զեկույցի հեղինակներն՝ ընդգծելով, որ դա չպետք է ազդի ԵՄ-ի ինստիտուտների գործունեության վրա:

Նրանք հիշեցրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում է Եվրամիությունից խնդրել հերթական հետաձգումը, եթե հոկտեմբերի 19-ին Բրյուսելի հետ գործարքը ձեռք չբերվի, թեեւ դուրս գալու պաշտոնական ժամկետն այս պահին հոկտեմբերի 31-ն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս