ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույյցում անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին՝ ասաց. «Լուրերն արդարացված չեն»:
Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ:
«Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև մեկնաբանությունները դա իր իրավասությունն է և ես կարծում եմ Վանեցյանը դա կանի ժամանակին»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Ա.Վանեցյանն իր ընկերն է, գործընկերը և բոլոր մեկնաբանությունները թողնում է իրեն։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ իշխանական խմբակցությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ին վերաբերող հայտարարությունից հետո լծված է մի կոնկրետ գործի՝ հիմքեր գտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի համար:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունները մամուլում շրջանառվում են ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո: Երեկ երեկոյան արդեն այդ մասին տեղեկություններն ավելի ինտենսիվ տարածում գտան:
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Վենեսուելայի իրադրության պատճառով ակտիվացնում են Ռիոյի դաշինքի՝ փոխադարձ օգնության, այդ թվում՝ համատեղ պաշտպանության պայմանագրի գործողությունները, ինչի մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
«Ֆակսայ» թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է սեպտեմբերի սկզբին, ավելի քան 500 հանրակրթական դպրոց է վնասել Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում:
Ազգային Ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ոստիկամապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա մեկնարկել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումով:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալ Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության պաշտպանական գերատեսչության մի աղբյուր:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանն սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մոտ օրերս բանակցություններ կսկի «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը, բայց անհրաժեշտ է համարում սպասել խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին: Այս մասին նա հայտարարել է Թել Ավիվում իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:
Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է նախօրեին Հունաստանում թուրքական «Մուրաթփաշա» և հունական «PAOK» ձեռքի գնդակի (հանդբոլ) թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ երեք խմբակցությունների անդամների ավանդական ճեպազրույցները, որի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից լրագրողների հարցերին եկել էին պատասխանելու պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Գեւորգ Պապոյանն ու Սուրեն Գրիգորյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը երեկոյան «Իմ քայլը» խմբակցության նիստին զգալի բացականեր են եղել։ «Իմ քայլի» ներկայացուցիչը պատմեց․ «Ցուգցվանգի վիճակ էր, անդրադարձ եղավ երեք խումբ հարցերի. ՍԴ-ի` Հրայր Թովմասյանի նկատմամբ քայլերի հերթականությունը քննարկվեց, եթե կարճ ասեմ` դատարանների դռները փակելու երկրորդ սերիան էր մշակվում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Թերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի մեկնաբանությունն առ այն, թե ՍԴ-ում այսօր երկու դատավոր կա, մյուսներն «անդամ» են, իշխող խմբակցությանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել։ Խմբակցության իրավաբանների շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել այս հարցը։
«Փաստ» թերթը գրում է. «Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երեւում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչեւ, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ):
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Լուսինե Բարսեղյանին, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի կինն է։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչեւ սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերությունը հաճախորդներին հայտնել է իր նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո նավթի բեռնառաքումը վերսկսելու մասին:
«Վանեցյանի հայտարարությամբ տրվեց իր քաղաքական ուղու ստարտը: Լիովին բնական պրոցես է՝ նման քաղաքական իրավիճակների և ոչ այնքան գաղափարականացված իշխանության դեպքում»:
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում , որ երկրի տնտեսական դրությունը վատ է։
Տրոֆիմչուկը նշեց, որ որքան էլ տարօրինակ հնչի, բայց Արթուր Վանեցյանի հրաժարականը բավականին պարզ է թվում: Ըստ նրա, նույնիսկ այնպիսի ստուգված և վստահելի անձինք, ինչպիսին ԱԱԾ տնօրենն էր, չեն ցանկանում մասնակցել Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ իրադարձությունների հետագա ընթացքին, ինչպես նաև կիսել նման մասնակցության հնարավոր քաղաքական հետևանքները:
Վանաձորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ․ ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247.8 մլրդ դրամի դիմաց: