Բաժիններ՝

Գերմանիայի արևմուտքում ավելի քան 26 հազար մարդ են տարհանել երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի պատճառով

Գերմանիայի Պադերբորն քաղաքի ավելի քան 26 հազար բնակիչներ են տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման պատճառով, հայտնում է DPA գործակալությունը։

1,8 տոննա քաշով բրիտանական ռումբը հայտնաբերվել է տներից մեկի այգում մեկուկես շաբաթ առաջ։ Ռումբը գտնվել է 80 սմ խորության վրա, և դրա դետոնացիան կարող է հանգեցնել մեծ ավերածությունների։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, իշխանությունները հայտարարել են ռումբից 1,5 կմ շառավղով տարհանման մասին։ Տարհանման ենթակա հաստատություններից են երկու հիվանդանոց, մի քանի ծերանոց և համալսարանը։ Բացի այդ, իրենց տները ստիպված են լքել քաղաքի պատմական կենտրոնի որոշ շրջանների բնակիչներ։

Ամեն տարի Գերմանիայում վնասազերծում են մոտ 5,5 հազար չպայթած զինամթերք, երկրի տարածքում դեռևս կան տասնյակ հազարավոր չպայթած ռումբեր։ Պատերազմի ընթացքում Գերմանիայի վրա նետվել է ավելի քան 2 մլն ավիառումբ։, դրանց մոտ 5 տոկոսը՝ մոտ 100 հազար, չեն պայթել։

Ամենից շատ ռումբ է նետվել Բեռլինի (ավելի քան 68 հազար տոննա), Համբուրգի (45 հազար տոննա), ինչպես նաև Ռուրի շրջանի վրա (մոտ 162 հազար տոննա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս