Բաժիններ՝

Թրամփը և Մակրոնը համակարծիք են, որ Ասադը պետք է պատասխանատվություն կրի մարդու իրավունքների խախտումների համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի ղեկավար Էմանունել Մակրոնն ապրիլի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվություն կրի իր երկրում մարդու իրավունքների խախտումների համար:

Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: «Երկու ղեկավարներն էլ վճռականորեն դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սոսկալի գրոհները եւ համաձայնել են, որ Ասադի վարչակարգը պետք է պատասխանատվություն կրի մարդու իրավունքների՝ իր կողմից շարունակվող խախտումների համար»,- ասված է փաստաթղթում:

Ելիսեյան պալատի տվյալներով՝ ղեկավարները պայմանավորվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործողությունների համակարգման շուրջը, որտեղ ապրիլի 9-ին տեղի կունենա երկու նիստ, որոնցից մեկը՝ նվիրված միջազգային խաղաղության սպառնալիքին, գումարվել է Մոսկվայի նախաձեռնությամբ: Երկրորդ հանդիպումն առաջարկել են անցկացնել ինը պետություններ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը, Նիդեռլանդները, Շվեդիան, Քուվեյթը, Պերուն եւ Կոտ դ’Իվուարը, Սիրիայում քիմիական գրոհի մասին հաղորդումների առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս