Բաժիններ՝

Չինաստանի Վենլին քաղաքը որոշել է լրացուցիչ վճարել տարեց մարդկանց ապագա Էկոլոգիական թաղումների համար

Չինաստանի Վենլին քաղաքի քաղաքացիական վարչակազմի վարչությունը տարեց մարդկանց վարձատրություն է առաջարկում նրանց աճյունը ծովի վրա ցրելու պայմանագրի կնքման համար։

Ինչպես նշում է «Սինհուա» գործակալությունը, քաղաքի իշխանություններն այս տարի նոր պրակտիկա են սահմանել: 100 յուանի չափով ամսական վճարումներ են սահմանվում 70 – 80 տարեկան, 200 յուան՝ 80-90 տարեկան, 300 յուան՝ 90-100 տարեկան մարդկանց համար: Հարյուր տարեկան բնակիչները կստանան ամսական 400 յուան: Վենլինը դարձել է Չինաստանի առաջին քաղաքը, որը էկոլոգիական թաղման ժողովրդականացման նպատակով վարձատրություն է սահամանել այն մարդկանց համար, ովքեր մահվանից առաջ գրանցվել են ծովի վրա իրենց աճյունը ցրելու համար:

Չինաստանում ապրիլի 5-ը ննջեցյալների հիշատակման օրն է: Ըստ չինական ավանդույթի՝ մահացածներին դագաղներում թաղում են նախնիների կողքին: Սակայն խտաբնակ երկրում հողային պաշարներն ավելի ու ավելի են պակասում այդ սովորության պահպանման համար: Հողերի պակասի խնդիրը լուծելու համար Չինաստանի իշխանությունները վերջին տարիներին առաջարկում են թաղման էկոլոգիական տեսակներ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս