Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազան ենթարկվել է հրթիռային հարվածի
Զանգվածային հրթիռահարված է ապրիլի 9-ին հասցվել Սիրիայի Հոմսի նահանգի T-4 ռազմական օդանավակայանին: Այդ մասին ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական մի աղբյուր, գրոհի հետեւանքով կան զոհված ու վիրավոր զինծառայողներ։
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը գրոհը դիմագրավելիս խոցել են ութ հրթիռ: Թե դրանցից քանիսն են հասել իրենց նպատակակետին, առայժմ չի հաղորդվում: Al Mayadeen հեռուստաալիքի վկայությամբ՝ ավիաբազայի շրջանում մի քանի ուժգին պայթյուն է որոտացել: Ինչպես պնդում է հեռուստաալիքը, հրթիռները օդանավակայանին մոտենալիս հատել են Լիբանանի օդային տարածությունը:
SANA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ օդանավակայանին հարվածը ենթադրաբար հասցրել են ԱՄՆ-ի զինված ուժերը: Մինչդեռ Սպիտակ տունը Պենտագոնից անմիջապես հետո չի հաստատել իր մասնակցությունը սիրիական օդանավակայանին հասցված հարվածին: Իսրայելի կողմից, որը քանիցս գրոհել է սիրիական ռազմական օբյեկտները, առայժմ ոչ մի հաստատում չկա հնարավոր հրթիռային հարվածի մասին:
Ապրիլի 8-ին սկսվել է Դամասկոսի Արեւելյան Ղութա արվարձանի Դումա քաղաքից «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների ու նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ նրանց կողմից պահվող խաղաղ բնակիչների դուրսբերսման գործողությունը: