Գերմանիայում կտրուկ աճել է արմատական մուսուլմանների թիվը. Tagesspiegel
Վերջին հինգ տարվա ընթացքում Գերմանիայում արմատական մուսուլմանների թիվն ավելացել է 100 տոկոսով: Այդ մասին գրել է Tagesspiegel-ը՝ վկայակոչելով Սահմանադրության պահպանման տարածաշրջանային գերատեսչությունների տվյալները:
Նրանց տեղեկություններով՝ մինչեւ մարտի վերջը երկրում կար ընդհանուր առմամբ 11 հազար սալաֆիթ՝ իսլամի պահպանողական հոսանքներից մեկի հետեւորդ: Ընդամենը հինգ տարվա ընթացքում նրանց թիվը կրկնապատկվել է. 2013 թվականին նրանք 5,5 հազար էին:
Վտանգավոր իսլամիստների թվի աճն ավելի ակնառու է Գերմանիայի այնպիսի ոչ մեծ դաշնային երկրամասերում, ինչպիսիք են Համբուրգը կամ Բեռլինը: Օրինակ, Համբուրգում նրանք այժմ 800 հոգի են, որոնց կեսից ավելին պատկանում է ջիհադիստներին:
Բեռլինի վերաբերյալ ակտուալ տվյալներ չկան, սակայն մեկ տարի առաջ այնտեղ կար 850 սալաֆիթ: