
ՀՀԿ-ական պատգամավորը ուզում է նախկին մարզպետ եղբորը տեսնել գյուղնախարարի աթոռին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը տեւական ժամանակ գործազուրկ էր, շուտով պաշտոն կստանա:
Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը գումարներ ու ջանքեր չէր խնայել եղբորը՝ Նաիրի Սահակյանին, ԱԺ պատգամավոր դարձնելու համար, եւ այժմ եկել է «ի շրջանս յուր»-ի ժամանակը: Այս անգամ պատգամավոր դարձած Նաիրի Սահակյանն է փորձում եղբոր աշխատանքի հարցը լուծել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ-ում ոչ մի խոսք չարտասանող ՀՀԿ-ական պատգամավորը բավական պերճախոս է եղբորը ներկայացնելիս: Նա փորձում է նախկին մարզպետ եղբոր համար հարմարավետ պաշտոն հայթայթել հայրենի կառավարությունում եւ հույս է փայփայում գործազուրկ եղբորը տեսնել գյուղատնտեսության նախարարի աթոռին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: