
ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի զորքերը՝ որպես «կենդանի պատ»

Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանային պատի կառուցման ֆինանսավորման հետ կապված խնդիրներից վրդովված՝ Թրամփը ապավինեց ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերի օգնությանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը դրական է արձագանքել՝ Մեքսիկայի հետ հարավային սահմանանին ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի 4 հարյուր զինծառայողներ տեղակայելու Դոնալդ Թրամփի խնդրանքին:
Նրանք կմիանան ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներակումս սահամնապահ առաքելություն իրականացնող Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի 250 զինվորականներին:
Թրամփը խնդրել է սահմանային նահանգներին ընդհանուր թվով 4 հազար զինծառայողներ ուղարկել ԱՄՆ-ի հարավային սահման՝ անօրինական ներգաղթի և թմրանյութերի վաճառքի դեմ պայքարելու նպատակով:
ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը իր հերթին հրահանգել է դաշնային դատախազներին վերենայել ու խստացնել երկիր անօրինական մուտք գործած անձանց դատական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: