
Թրամփն ասել է, թե երբ որոշում կկայացնի Սիրիայի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Սիրիայում իրավիճակի հետ կապված տեղի կունենան հանդիպումներ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
«Այսօր մենք կունենանք մի քանի հանդիպում, տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա: Այժմ մենք պետք է ընդունենք մի քանի որոշում, քանի որ շատ շուտով մենք դրանք կիրականացնենք»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ նա անդրադարձել էր Սիրիային ռազմական հարված հասցնելու ժամկետներին: «Երբեք չեմ ասել, թե երբ տեղի կունենա Սիրիային ուղղված հարվածը: Կարող է շատ շուտով, կարող է ամենևին էլ ոչ շուտով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Թրամփը:
Իր հերթին, այսօր Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել էր, որ Թրամփը Սիրիային հարվածելու հետ կապված դեռևս որոշում չի ընդունել: