
Հղի երգչուհուն սպանել է ելույթի ժամանակ

Պակիստանցի 24-ամյա երգչուհի Սամինու Սամուին սպանել են համերգի ժամանակ, քանի որ վերջինս հրաժարվել է պարել: Միջադեպի վիդոկադրերը հրապարակվել է «The Independent»-ը:
Ինչպես գրում է աղբյուրը, երգչուհու սպանության մեջ կասկածվողն արդեն ձերբակալվել է:
Ականատեսների խոսքով՝ տղամարդը հրազենը պահել է երգչուհու ուղղությամբ և կարգադրել, որ նա պարի՝ նստած երգելու փոխարեն: Աղջիկը կանգնել է, սակայն հրաժարվել է պարել, իսկ տղամարդը կրակել է նրա վրա: Նշվում է, որ երգչուհին հղի է եղել:
Այս ողբերգական դեպքը տեղի է ունեցել Պակիստանի Լարկանա քաղաքում:
Իսկ երգչուհին ելույթով հանդես է եկել հարսանիքի ժամանակ: