Բաժիններ՝

Թրամփը Սիրիային հարվածելու որոշում դեռևս չի կայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս Սիրիային հարվածելու որոշում չի կայացրել: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների ընթացքում:

«Նախագահը դեռևս այդ որոշումը չի կայացրել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել լրացուցիչ հարցերի՝ հայտարարելով, որ չի ցանկանում այդ թեմայով սպեկուլյացիաների դիմել:

Ավելի վաղ Արևմուտքը պաշտոնական Դամասկոսին մեղադրել էր Հարավային Գուտայում քիմիական հարձակում գործելու մեջ, ինչից հետո Թրամփը զգուշացրել էր հրթիռային հարվածներ հասցնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30