Սահմանադրական դատարանը մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Հարցրեք ցանկացած գործող փաստաբանի, և նա կհաստատի, որ այսօրվա կախյալ դատական համակարգի դեմ պայքարում վերջին օղակը մնում է Սասհմանադրական Դատարանը, որտեղ կարելի է ակնկալել սահմանադրական արդարադատության իրականացում։ Հարցրեք դեռևս պայքարելու համառություն ունեցող դատավորներին, և նրանք էլ կհաստատեն, որ այսօր արդարադատության երաշխիքը, իսկ կոնկրետ գործերով նաև դատավորի անկախության երաշխավորը, մնում է հենց ՍԴ՝ իր որոշումներով։
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Կարծում եմ, իշխանության շուտափույթ հեռանալու մասին պնդումը լավագույնս հիմնավորել է հենց ինքը՝ դեսպան Մինասյանը։ Իր հայտնի գրառման մեջ նա հստակ նշել է, որ այս ռեժիմի ժամանակավորության թիվ 1 լակմուսը որոշում ընդունելու անկարողությունն է։ Միքայել Մինասյանը փաստում է, որ «երկրի ամենացավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում»։ Եվ սա ճշմարտություն է։
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ինը մարդ է զոհվել, յոթը՝ տուժել երեկույթի ժամանակ առաջացած հրմշտոցի հետեւանքով:
Ամերիկա-չինական առեւտրական համաձայնության հասնելու շուրջը բանակցությունները դադարեցվել են ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում ժողովրդավարության եւ մարդու իրվունքների մասին օրենքի ընդունման պատճառով:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Աազատություն» ռ/կ եթերում, մի շարք անհեթեթ հայտարարություններ է արել, փորձելով մեկնաբանել ԵԺԿ համագումարում ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Իր պատասխանատու պաշտոնում առ այսօր որևէ բանով աչքի չընկած Արմեն Գրիգորյանի երեկվա ելույթը վկայում է այն մասին, որ նա պետական պաշտոնյա դառնալու նույնիսկ ապառիկ շանսեր չունի: Նրա մեկնաբանությունները վկայում են, որ չի հասկացել Սերժ Սարգսյանի ելույթի իմաստը, ուղերձները, քաղաքական միջավայրը և քաղաքական միտքը:
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտնել է, որ թողել է իր պաշտոնը։ «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե ափսոսում է 2013 թվականին հայրենիքը լքելու որոշման համար եւ դա սխալ է համարում։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։ «Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն է՛լ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։
Բուրկինա Ֆասոյի արեւելքի Կոմոնջարիիի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, դեկտեմբերի 1-ին եկեղեցու վրա կատարված հարձակման հետեւանքով:
Անցած շաբաթը հագեցած էր իրադարձություններով, սակայն նրանցից մեկը հատուկ անդրադարձ է պահանջում։ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նա առաջարկվում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բյուջե վճարել 10 000 000 ՀՀ դրամ, և ծառայել բանակում ընդամենը 1 ամիս (այսինքն փաստացի չծառայել):
Սա աննախադեպ ցինիզմ է, ու եթե ՍԴ որեւէ դատավոր գնա այս գործարքին, հանկարծ չմոռանա, որ մի լուսավոր օր ե՛ւ իր չաշխատած գումարներն է վերադարձնելու պետական բյուջե, ե՛ւ կոլեկտիվ դատվելու են։
Սա հանգեցնելու ա նրան, որ առաջվա պես ոչ մեկի խոսքը արժեք չի ունենալու։ Ով հանրային մի խոսք ասի, հարյուր կողմից հարձակվելու են վրան նրանք, ում պատկերացումներն այլ են։ Էս պայմաններում, ժամանակի հետ, պետական ապարատն էլ կվերադառնա «եղունգ ունես՝ գլուխդ քորի» փիլիսոփայությանը, քանի որ հարաբերվելու այլ տարբերակ չի լինելու։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը. ՈՒՂՒՂ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հռոմի քաղաքապետարանում քննարկում են զբոսաշրջիկների թվի սահմանափակման հնարավորությունը, որոնք միաժամանակ այցելում են Տրեւի շատրվանի մերձակա հրապարակ:
Զանգվածային բողոքների ասպարեզի վերածված Հոնկոնգում զբոսաշրջիկների հոսքը հոկտեմբերին տարեկան հաշվարկով կրճատվել է 43,7 տոկոսով:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։
Սիրիահայ ճարտարագետ Սասուն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ Սիրիայում հայերի թիվը մեծ հետդարձ է արձանագրել վերջին տարիներին,այդուհանդերձ նկատեց, որ հայկական համայնքն ամենահարգված փոքրամասնություններից է.
Ադրբեջանում Հեյդար Ալիևի գվարդիայի թուլացմամբ ավարտին է մոտենում Փաշաևների պայքարը «Նախիջևանյան կլանի» հետ՝ հօգուտ Փաշաևների: Երկու կլանների միջև վճռական ճակատամարտը սկսվեց 2017 թվականին, երբ փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևա Փաշաևային, նշանակեց առաջին փոխնախագահի պաշտոնում, որին ապրիլ ամսին հաջորդեց նախագահական հին աշխատակազմը հեռացնելու և նոր աշխատակազմ ձևավորելու նրա որոշումը: Երեք տարի առաջ արդեն ակնհայտ էր, որ ներկայիս նախագահը պատրաստվում է իշխանությունը փոխանցել ադրբեջանական մյուս հզոր կլանին՝ Փաշաևներին, այս դեպքում՝ նրանց ներկայացուցիչ, Առաջին տիկին և, համատեղությամբ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
Սերբիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը հոդված է հրապարակել սերբական «Դանաս» օրաթերթում:
Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը, որը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվան տակ, համարվում է Իրանի և «Արաս» տնտեսական գոտու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն կստանար Համայնքների պալատում, եթե քվեարկությունը կայանար այժմ՝ նշանակված ամսաթվից երկու շաբաթ առաջ:
Ֆրանսիացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հասկանում բնակչության սոցիալական խնդիրները:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ խզումը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, կրճատվել է մինչեւ 11 տոկոս:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական դատարանը՝ ժողովրդավարության գլխավոր բաստիոն»:
ԱՄՆ-ի Ներգաղթի-մաքսային ծառայությունն ստեղծել է «ծուղակ»-համալսարան այցագրային ռեժիմը խախտողների հայտնաբերման համար:
Երեխաների, մայրերի, հաշմանդամների եւ թոշակառուների կարիքների համար ծախսերն աշխարհում անհրաժեշտ է մեծացնել տարեկան ավելի քան 500 մլրդ դոլարով՝ ապահովելու համար համընդհանուր ընդգրկումը բազային սոցիալական պաշտպանությամբ:
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակություններն ուզում են խաղաղություն. «Սակայն, ի տարբերություն երկու հասարակությունների և հայաստանյան իշխանությունների, ադրբեջանական իշխանությունը չի ձգտում խաղաղության, այլ ձգտում է ռազմատենչ հայտարարություններով մնալ իշխանության և իր սեփական հասարակությանը հրամցնել, որ՝ այ, տեսեք, մենք գտնվում ենք ռազմական վիճակում, պատրաստվում ենք ազատագրել Լեռնային Ղարաբաղը և դրա համար այսքան հատկացումներ ենք անում, և այլն»:
Զինված ուժերի նկատմամբ մենք պետք է լինենք շատ զգույշ, և յուրաքանչյուր մեր քայլը պետք է լինի հավասարակշռված։ Հիմա շրջանառության մեջ կա մի օրենքի նախագիծ, որով վերացնում ենք վճարել և չծառայելու սկզբունքը. յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ծառայի բանակում. վերջ։ Հիմա ստացվում է՝ այս առաջարկով ծնողի վրա լրացուցիչ բեռ ենք դնում, որ նա այդ գումարը տա և երեխային ազատի բանակից։ Ես ամեն դեպքում դեմ եմ՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ կան։ Կրկնում եմ՝ դեմ եմ։