Դավիթ Խաժակյանը Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։ «Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն է՛լ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։

Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը որպես ժողովրդավարական մշակույթի տարր այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։

Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը 18։00-ին, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք։ 02.12.2019թ.»,- նշել է Խաժակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031