Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կապված խայտառակ պատմությունները շարունակվում են… Անցյալ տարեվերջին մեծ աղմուկ բարձրացրած նախարարա-մարզպետարանների աստխաբաշխական ինքնապարգևատրումներին և ընդամենը վերջերս բացահայտված նախարարա-փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկմանն այժմ էլ ավելացավ ԱԺ երեսփոխանների գյորմամիշության և չտեսության բացահայտման ժամանակը…
Ակնհայտ է, որ ՀՀ դատաիրավական ոլորտում տիրող անհասկանալի վիճակի առումով, մասնավորապես ՍԴ շուրջ ընթացող զարգացումներում ներկայումս յուրատեսակ «թայմ աուտ» է տիրում, քանի որ, «Փաստի» տեղեկություններով, իշխանություններն այս փուլում ժամանակավոր «դադար» են վերցրել ՍԴ-ն ցրելու եւ Հրայր Թովմասյանի դեմ սկսած դեմարշի հարցում։
Երեւանի քաղաքային իշխանությունում արշալույսները խաղաղ չեն: Տեւական ժամանակ հատկապես ամռան տապին մայրաքաղաքը աղբի գարշահոտության մեջ պահելուց հետո հիմա էլ նոր՝ կամազների սկանդալն է պայթել քաղաքապետարանում: 10-օրյա արձակուրդից նոր վերադարձած քաղաքապետ Մարությանը դարձյալ 2-օրյա արձակուրդ է մեկնել, ըստ ամենայնի, դեպրեսիան հաղթահարելու նպատակով:
ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում:
Չնայած նախկին նախագահ Սերժ Սարգսյանը բավական պասիվ է հրապարակային գործունեության դաշտում, բայց ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական գործիչների հետ, քննարկում Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրողությունները:
Ամերիկացի հայտնի ժայռամագլցորդ 31-ամյա Բրեդ Գոբրայթը զոհվել է Մեքսիկայի Նուեվո Լեոնի նահանգի Էլ Պոտրերո Չիկո ազգային բնայգում վայր իջնելիս:
Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում:
Airbus ընկերությունը ծրագրում է ստեղծել աշխարհում առաջին հիբրիդային մարդատար ինքնաթիռը:
ԱՄՆ-ում միաժամանակ հղիացել են Քոնեքթիքութի նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքի ութ աշխատակցուհիներ, ինչի մասին հայտնել է WTNH հեռուստակայանը։
Սիցիլիայի Բիվոնայի կոմունայի իշխանությունները գործարկել են անշարժ գույքի սպառավաճառքի ծրագիրը, որի շրջանակներում մունցիպալիտետում կարելի կլինի տուն ձեռք բերել 1 եվրոյով: Այդ մասին գրում է he Sun-ը:
Շատ բարդ է ասել, արդյոք սա Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծային գիտակցված ընտրությո՞ւն է, թե՞ ենթագիտակցության արտահայտություն: Բոլոր դեպքերում Աստվածաշնչից այդքան շատ մեջբերումներ ու համեմատություններ անող Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի վերընթերցել աստվածաշնչյան մեղքերից այն մեկը, ըստ որի՝ Տիրոջ անունը զուր արտասանելը նույնպես մեղք է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»:
Նրանք ովքեր ապրել ու հասակ են նետել հարևան երկիր Իրանում վստահաբար կհաստատեն, որ հեղափոխության բացասական կողմերից մեկը հասարակական ու կենցաղային բոլոր երևույթների ու նաև համազգային արժեքների անհարկի քաղաքականացումն է, որը միշտ էլ բացասական արդյունք է ունեցել:
«Տպավորություն է, որ Մեհրիբան Ալիևան լինելու է Ադրբեջանի հաջորդ նախագահը: Մեհրիբան Ալիևային արդեն ընդունելության են արժանացնում ՌԴ նախագահը, վարչապետը, պարգևատրում են, որը խորհրդանշական է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ռուսաստանի նման բազմազգ երկրի համար չկա ավելի կարևոր խնդիր, քան ազգամիջյան հարաբերությունները:
Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունների համար, ով ուրբաթ իր ելույթում նշել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին»:
Արտաքին փայատերերից վախենում է Փաշինյանը, որովհետև տեսել է նրանց հնարավորությունը։ Այդ փայատերերը գրոհում են Ազգային անվտանգության ծառայության վրա, վաղը կարող են պահանջել կազմաքանդել բանակը, իսկ մեր անվտանգության երաշխավոր ուժային կառույցները ենթակա են հարձակումների թուրքական 5-րդ շարասյան կողմից։
Ապրիլին տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնման աշխատանքների սկիզբն սպասվում է 2020 թվականի վերջից ոչ շուտ՝ շինարարների համար շենքի ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը և Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետանի մահվան դեպքին, որը «Մարտի 1»-ի գործով վկա էր, նշեց, որ վերջինս կարող էր այդ գործում կարևոր վկայություն տալ, եթե «Մարտի 1»-ի դատաքննությունը սկսվեր:
Վրաստանում նավթի արդյունահանման բաց միջազգային հայտամրցույթ է հայտարարված Սագարեջոյի (Կախեթի տարածաշրջան) եւ Գարդաբանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) շրջաններում: Նավթի ու գազի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է 194,5 քառակուսի կիլոմետր տարածքի։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որն առաջարկում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել:
Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարց էր ուղղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
168 Լրահոս
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում:
Միջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։ Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։
Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ռուսական զենք գնել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վարչապետը կարևորել է նախարարությունների և շահագրգիռ պետական մարմինների միջև համակարգված մշտական աշխատանքը, հանձնարարել ռազմավարությունների մշակման գործընթացը պահել ուշադրության կենտրոնում և ներկայացնել ռազմավարությունների աստիճանակարգության սխեմա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերքում է տարածված այն տեղեկությունները, թե իր որդին Արցախի պաշտպանության բանակից տեղափոխվել է Լուսակերտ և այնտեղ է շարունակում ծառայությունը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ ջան, մի բան խնդրեմ ձեզ: Ամեն հիմարություն չի կարելի կրկնել, որքան էլ որ այդ հիմարության հեղինակը պետության ղեկավարն է: