Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
«Google Türkiye»-ն պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) հետ մեկ տարի ժամկետով ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքելու մասին, որի շրջանակներում «Google Gemini» արհեստական բանականության (AI) համակարգը դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների պաշտոնական հովանավորը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս գործընկերության նպատակն է «Gemini»-ի բազմամոդալ հնարավորությունների միջոցով թվայնացնել և նոր մակարդակի բարձրացնել երկրպագուների փորձառությունը թե՛ Թուրքիայում, թե՛ ամբողջ աշխարհում:
Վերջիններս «Gemini»-ի միջոցով կկարողանան ձևավորել պաստառներ և պատկերներ՝ ի աջակցություն իրենց հավաքականի, ինչպես նաև ստեղծել յուրահատուկ վանկարկումներ ու լոզունգներ:
Նշվում է նաև, որ օգտատերերը կկարողանան «Gemini»-ի հետ քննարկել ֆուտբոլային բարդ կանոնները, վերլուծել թիմերի խաղային տվյալներն ու հանդիպումների վիճակագրությունը:



